14:17  ,  24 ապրիլի, 2017

Սերենա Ուիլյամսը՝ առաջին ռակետ, Մոնտե Կարլոյում հաղթած Նադալը եւս առաջադիմել է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) ապրիլի 24-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել բիտանացի Էնդի Մարեյը, իսկ Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթողի տիտղոսը նախօրեին նվաճած իսպանացի Ռաֆայել Նադալը բարձրացել է 5-րդ տեղ: Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 56-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար է դարձել ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, որը շրջանցել է գերմանացի Անժելիկա Կերբերին:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 11 690 միավոր
2 (2).
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 8085
3 (3).
Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 5695
4 (4).
Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 5125
5 (7).
Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 4235
6 (6).
Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 4165
7 (5).
Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 4010
8 (8).
Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3565
9 (9).
Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3385
10 (13).
Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 2975
56 (52).
Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 867

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (2). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 7010
2 (1).
Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 6925
3 (3).
Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 6020
4 (4).
Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 5065
5 (5).
Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5021
6 (6).
Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 4691
7 (7).
Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 4330
8 (8).
Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 4205
9 (9).
Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4025
10 (10).
Մեդիսոն Քիս (ԱՄՆ) - 3857

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում