11:11  ,  24 ապրիլի, 2017

Նգոլո Կանտեն՝ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն Մեծ Բրիտանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների պրոֆմիության (PFA) վարկածով ճանաչվել է Անգլիայի այս առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության կայքը:

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը գրավել է Կանտեի ակումբակից Էդեն Ազարը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Թեկնածուների ցուցակում էին նաեւ անգլիացի Հարի Քեյնը («Տոտենհեմ»), բելգիացի Ռոմելու Լուկակուն («Էվերտուն»), չիլիացի Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»):

Նախորդ տարի այս մրցանակը բաժին էր հասել Անգլիայի չեմպիոն դարձած «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին: Քվեարկությանը մասնակցում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն ու PFA-ի պրոֆմիության անդամները:

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում