01:10  ,  24 ապրիլի, 2017

Ֆալկաոյի գոլը սկիզբ դրեց «Մոնակոյի» հաղթանակին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում «Մոնակոն» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ: Հյուրերի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան կոլումբացի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:

«Մոնակոն» 80 միավորով հավասարվեց առաջատար ՊՍԺ-ին, որը մեկ խաղ ավելի է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

«Լիոն» - «Մոնակո»՝ 1:2

Լուկաս Տուսարտ, 51 – Ռադամել Ֆալկաո, 36, Կիլիան Մբապե, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով