23:33  ,  23 ապրիլի, 2017

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 1:1 (առաջին խաղակես)

Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» միջեւ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի գոլին կատալոնացիները պատասխանել են Լիոնել Մեսիի դիպուկ հարվածով: Առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածքի պատճառով փոխարինեց «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որի փոխարեն դաշտ դուրս եկավ իսպանացի Մարկո Ասենսիոն: Ընդմիջում է:

Հիշեցնենք, որ Պրիմերայի առաջին շրջանում թիմերը ոչ ոքի են խաղացել Բարսելոնայում՝ 1:1: «Բարսելոնան» 3 միավոր զիջում է առաջատար Մադրիդի «Ռեալին», որից մեկ խաղ ավելի է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 1:1 (առաջին խաղակես)

Կազեմիրո, 28 – Լիոնել Մեսի, 33

Հայտնի են Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում:

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կազեմիրո, Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս, Գարեթ Բեյլ (Մարկո Ասենսիո, 39), Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա։

«Բարսելոնա». Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Ժերար Պիկե, Սամուել Ումտիտի, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ, Անդրես Ինյեստա, Լիոնել Մեսի, Պակո Ալկասեր, Լուիս Սուարես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում