10:20  ,  24 ապրիլի, 2017

Ժիլբերտո Ռամիրես. Պատրաստ եմ մենամարտել ցանկացած մրցակցի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսն (35-0, 24 նոկաուտ) ուկրաինացի Մաքսիմ Բուրսակի նկատմամբ հաղթանակից հետո հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել նաեւ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ (37-0, 33 նոկաուտ):

«Հրաշալի եմ զգում ինձ: Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել, ձեռքս չի անհանգստացնում ինձ: Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած մրցակցի հետ՝ լինի դա Ջեսի Հարթը կամ Գենադի Գոլովկինը: Մրցակիցը նշանակություն չունի, ես ցանկանում եմ հաղթել: Ինձ պարզապես հարկավոր է ստանալ ստորագրված պայմանագիր»,- 24-ամյա մեքսիկացու խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ մեքսիկացի բռնցքամարտիկը Լաս Վեգասում նախորդ տարվա մայիսին կայացած մենամարտում WBO-ի տիտղոսը խլել էր Արթուր Աբրահամից: Հայ բռնցքամարտիկն էլ ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում միավորներով հաղթել էր լեհ 29-ամյա Ռոբին Կրասնիկիին եւ, դառնալով WBO-ի չեմպիոնական գոտու պաշտոնական հավակնորդ, հնարավորություն էր ստացել մենամարտել Ժիլբերտո Ռամիրեսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում