22:10  ,  23 ապրիլի, 2017

«Լայպցիգը» չօգտվեց «Բավարիայի» միավորների կորուստից

Գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Լայպցիգը» 1:1 հաշվով ավարտեց «Շալկեի» հետ արտագնա խաղը:

Երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» հավաքեց 62 միավոր եւ 8 միավոր հետ է առաջատար Մյունխենի «Բավարիայից», որն այս տուրում տնային ոչ ոքի էր խաղացել «Մայնցի» հետ՝ 2:2:

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Շալկե» - «Լայպցիգ»՝ 1:1

Կլաս-Յան Հունտելար, 46 – Տիմո Վերներ, 14

«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 2:1

Նիլս Պետերսեն, 11, Պասկար Ստենցել, 88 – Կեւին Ֆոլանդ, 60 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում