21:24  ,  23 ապրիլի, 2017

«Լիվերպուլը» տնային պարտություն կրեց

Անգլիական Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 1:2 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»: Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» նախկին հարձակվող Կրիստիան Բենտեկեն:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 66 միավորով երրորդ տեղում է, իսկ «Քրիսթալ Փելասը» 12-րդն է՝ 38 միավոր:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Լիվերպուլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:2

Ֆելիպե Կոուտինյո, 23 – Կրիստիան Բենտեկե, 43, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում