20:33  ,  23 ապրիլի, 2017

«Արսենալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» եւ դուրս եկավ եզրափակիչ

Լոնդոնի «Արսենալը» դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը եւ տիտղոսը կվիճարկի «Չելսիի» հետ:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած կիսաեզրափակիչում Արսեն Վենգերի թիմը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Լոնդոնյան ակումբի հաղթական գոլը 101-րդ րոպեին խփեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Չելսին» 4:2 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»:

Անգլիայի Գավաթի գործող հաղթողը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 27-ին «Ուեմբլիում»:

Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:1

Նաչո Մոնրեալ, 71, Ալեքսիս Սանչես, 101 – Սերխիո Ագուերո, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս