19:58  ,  23 ապրիլի, 2017

Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 28-րդ տուրում «Վարդարը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Սկոպյեին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղացել է 85 րոպե, իսկ 54-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:0: Վնասվածքից վերականգնվող Հովհաննես Համբարձումյանը չի հայտավորվել «Վարդարի» կազմում:

«Վարդարը» 68 միավորով առաջատարն է եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Շկենդիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով