19:08  ,  23 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չունեցավ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Բարնլիի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմյեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ մնացել է մանչեսթերցիների փոխարինողների թվում: Առաջին խաղակեսում Ժոզե Մոուրինյոյի թիմն ավելի լավ տեսք ուներ եւ խփեց 2 գոլ: 21-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի կիսապաշտպան Անտոնի Մարտիալը, իսկ խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին:

Ընդմիջումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» պահպանեց հաղթական հաշիվը, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին:

Ժոզե Մոուրինյոյի թիմը 63 միավորով 5-րդն է եւ մեկ միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2

Անտոնի Մարտիալ, 21, Ուեյն Ռունի, 39

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Մատեո Դարմիան, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Էշլի Յանգ, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա (Մայքլ Կարիկ, 90+1), Ջեսի Լինգարդ (Մարկուս Ռեշֆորդ, 70), Ուեյն Ռունի, Անտոնի Մարտիալ (Հենրիխ Մխիթարյան, 80):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում