19:01  ,  23 ապրիլի, 2017

«Միլանը» տնային պարտություն կրեց, «Լացիոն» խփեց 6 գոլ եւ բարձրացավ չորրորդ տեղ

Իտալական A Սերիայի 33-րդ տուրում «Միլանը» տանը 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Էմպոլիից», իսկ «Լացիոն» տանը 5:2 հաշվով հաղթեց «Պալերմոյին»: «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ 2 րոպեում, իսկ սենեգալցի կիսապաշտպան Բալդե Կեյտան 3 գոլ խփեց 5 րոպեի ընթացքում:

Այս հաղթանակից հետո «Լացիոն» 64 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, իսկ «Միլանը» 6-րդն է՝ 58 միավոր:

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Միլան» - «Էմպոլի»՝ 1:2

Ջանլուկա Լապադուլա, 72 – Լեւան Մչեդլիձե, 40, Մամե Մամա Թիամ, 67

Չիրացված 11 մետրանոց՝ Սուսո, 59 («Միլան»)

«Լացիո» - «Պալերմո»՝ 6:2

Չիրո Իմոբիլե, 8, 10, Բալդե Կեյտա, 21, 24 (11մ), 42, Լուկա Կրեչո, 90+1 – Անդրեա Ռիսպոլի, 46, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում