18:49  ,  23 ապրիլի, 2017

«Ալաշկերտը»՝ Հայաստանի առաջնության առաջատար

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խումբը 24-րդ տուրի արդյունքում ունեցավ նոր առաջատար: Տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» Գյումրիում նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին» եւ 48 միավորով բարձրացավ առաջին տեղ: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում խփեց Արարատ Առաքելյանը:

«Ալաշկերտը» 2 միավոր առաջ անցավ «Գանձասար-Կապանից», իսկ երրորդ տեղում գտնվող «Շիրակն» առաջատարից հետ է 5 միավոր:

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

Ապրիլի 23

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 0:1

Արարատ Առաքելյան, 25

Հեռացում՝ Անդրանիկ Ոսկանյան, 90+4 («Ալաշկերտ»)

Ապրիլի 22

«Բանանց» - «Գանձասար-Կապան»՝ 0:0

Ապրիլի 21

«Արարատ» - «Փյունիկ»՝ 1։0

Գեղամ Թումբարյան, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում