Ռումինիայի Կլուժ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը 5-րդ տեղը գրավեց հենացստկի վարժությունում: Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 14.583 միավոր, իսկ Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը՝ 14.933 միավոր:
Արծաթե մեդալակիր դարձավ ռումինացի Մարիան Դրագուլեսկուն (14,733), իսկ երրորդ տեղը գրավեց ուկրաինացի Օլեգ Վերնյաեւը (14,649):
Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությունն ավարտեց մեկ մեդալով: Նախօրեին Հարություն Մերդինյանը երրորդ տեղն էր գրավել նժույգի վարժությունում: Օղակների վարժության եզրափակիչում Հայաստանն ունեցել էր երկու ներկայացուցիչ: Վահագն Դավթյանը գրավել էր չորրորդ (14.858), Արթուր Թովմասյանը՝ 7-րդ տեղը (14.666): Արթուր Դավթյանն էլ 6-րդն էր բազմամարտում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում