16:23  ,  23 ապրիլի, 2017

«Նապոլին» խուսափեց պարտությունից

Իտալական A Սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ՝ 2:2: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Դաշտի տերերը 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:

«Նապոլին» չօգտվեց երկրորդ տեղում գտնվող «Ռոմային» շրջանցելու հնարավորությունից եւ 71 միավորով մնաց երրորդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Սասուոլո» - «Նապոլի»՝ 2:2

Դոմենիկո Բերերադի, 59, Լուկա Մացիտելի, 80 – Դրիս Մերտենս, 52, Արկադիուշ Միլիկ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով