14:11  ,  23 ապրիլի, 2017

Ժիլբերտո Ռամիրեսն առաջին անգամ պաշտպանել է Արթուր Աբրահամից խլած տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսն Արթուր Աբրահամից խլած մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսն (35-0, 24 նոկաուտ) անցկացրել է տիտղոսի պաշտպանության առաջին մենամարտը:

ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում կայացած մենամարտում 25-ամյա Ռամիրերսը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Բուրսակին (33-5-1, 15 նոկաուտ)՝ 120:106, 120:106, 120:106:

Հիշեցնենք, որ Ռամիրեսը Լաս Վեգասում նախորդ տարվա մայիսին կայացած մենամարտում WBOտիտղոսը խլել էր հայ բռնցքամարտիկից: Արթուր Աբրահամը նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում միավորներով հաղթել էր լեհ 29-ամյա Ռոբին Կրասնիկիին եւ, դառնալով WBO-ի չեմպիոնական գոտու պաշտոնական հավակնորդ, հնարավորություն էր ստացել մենամարտել Ժիլբերտո Ռամիրեսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում