12:21  ,  23 ապրիլի, 2017

Միհրան Հարությունյանը Նյու Յորքում մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երթին (ֆոտո)

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն այս օրերին ԱՄՆ-ում է: 28-ամյա ըմբիշը Նյու Յորքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված երթին:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը դեռ վերականգնվում է բարդ վիրահատությունից: Վերջերս նա ամուսնության առաջարկ էր արել իր ընկերուհի Մակտինա Բեբիյային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում