01:31  ,  23 ապրիլի, 2017

Դավիթ Մանոյանի գոլը Կիպրոսի առաջնությունում

Ֆուտբոլի Կիպրոսի առաջնության 32-րդ տուրում «Կարմիոտիսան» մրցակցի խաղադաշտում հանդիպել է «Էթնիկոս Ախնասի» հետ: Հաշիվը 13-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, որը փոխարինվել է 63-րդ րոպեին:

«Կարմիոտիսան» չի կարողացել հանդիպումը հասցնել հաղթական ավարտի: Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

«Կարմիոտիսան» առաջնության անցումային խմբում 34 միավորով նախավերջին տեղում է:

Կիպրոսի առաջնություն, 32-րդ տուր

«էթնիկոս Ախնաս» - «Կարմիոտիսա»՝ 1:1

Պլամեն Կրաչունով, 56 - Դավիթ Մանոյան, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում