22:24  ,  22 ապրիլի, 2017

«Բորուսիաների» դիմակայությունում ուժեղ էր Դորտմունդը

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»: 3:2 հաշվով հաղթանակ տարավ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը:

Դորտմունդի «Բորուսիան» 29 խաղից հետո 53 միավորով չորրորդ տեղում է եւ 2 միավոր է զիջում 30 հանդիպում անցկացրած «Հոֆենհայմին»: Մյոնխենգլադբախի թիմը 39 միավորով 10-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Բորուսիա Դ.»՝ 2:3

Լարս Շտինդլ, 43, Մարսել Շմելցեր, 48, ինքնագոլ – Մարկո Ռոյս, 10, 11մ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 59, Ռաֆայել Գերեյրո, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով