20:24  ,  22 ապրիլի, 2017

ԵԱ. Էլինա Դանիելյանը գրավեց 7-րդ տեղը

Ռիգայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Էլինա Դանիելյանը, որը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր եւ բաժանեց 4-15-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշով Էլինա Դանիելյանը գրավեց 7-րդ տեղը:

Լիլիթ Մկրտչյանը 6.5 միավորով բաժանեց 26-46-րդ տեղերը, գրավեց 46-րդ տեղը, Մարիա Գեւորգյանը 5.5 միավորով բաժանեց 65-85-րդ տեղերը, գրավեց 75-րդ տեղը, Լիլիթ Գալոյանը 5 միավորով բաժանեց 86-104-րդ տեղերը, գրավեց 97-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց վրացի Նանա Ձագնիձեն՝ 8.5 միավոր, փոխչեմպիոն դարձավ Ալեքսանդրա Գորյաչկինան՝ 8 միավոր, երրորդը ռուսաստանցի Ալիսա Գալյամովան է՝ 8 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում