18:52  ,  22 ապրիլի, 2017

«Գանձասար-Կապանը» 1 միավոր վաստակեց «Բանանցի» դեմ խաղում եւ բարձրացավ առաջին տեղ

Հայաստանի առաջնության 24-րդ տուրի երկրորդ խաղում հանդիպեցին «Բանանցն» ու «Գանձասար-Կապանը»: Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0:0:

«Գանձասար-Կապանը» 46 միավորով բարձրացավ ընթացիկ առաջին տեղ: 23 հանդիպում անցկացրած «Ալաշկերտն» ունի 45 միավոր, «Շիրակը»՝ 43 միավոր: «Բանանցը» 20 միավորով նախավերջին տեղում է:

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Բանանց» - «Գանձասար-Կապան»՝ 0:0

Ապրիլի 21

«Արարատ» - «Փյունիկ»՝ 1։0

Գեղամ Թումբարյան, 58

Ապրիլի 23

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 17:00-ին

Ֆոտո՝ «Գանձասար-Կապան»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում