15:22  ,  22 ապրիլի, 2017

«Չելսի» - «Տոտենհեմ». Բուքմեյքերների կարծիքը

Լոնդոնի «Չելսին» ու «Տոտենհեմը» ապրիլի 22-ին «Ուեմբլի» ստադիոնում կվիճարկեն Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին ուղեգիրը: Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս Պրեմյեր լիգայի երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմին», որի հաղթանակի միջին գործակիցը 2.60 է:

Պրեմյեր լիգայի առաջատար «Չելսիի» հաղթանակի միջին գործակիցն ավելի բարձ է՝ 2.90: Ոչ ոքին ստացել է 3.20:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ին:

Թիմերը հանդիպել են 157 անգամ: 66 անգամ հաղթել է «Չելսին», 40 հանդիպում ավարտվել է ոչ ոքի, 51 անգամ հաղթել է «Տոտենհեմը»: Նախորդ անգամ թիմերը հանդիպել են հունվարին: 2:0 հաշվով հաղթել է «Տոտենհեմը»:

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում ապրիլի 23-ին կմրցեն «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»՝ Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով