14:36  ,  22 ապրիլի, 2017

Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան) աշխարհի ռեկորդով հաղթեց նաեւ ազատ ծրագրում

Տոկիոյում Ճապոնիայի հավաքականի հաղթանակով ավարտվեց գեղասահքի աշխարհի թիմային առաջնությունը: Կանանց մենասահքի ազատ ծրագրում հավասարը չունեցավ ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան), որը սահմանեց նաեւ աշխարհի ռեկորդ՝ 160.46: Նախկին ռեկորդը 154.40 էր: Հիշեցնենք, որ նա աշխարհի ռեկորդով առաջինն էր նաեւ կարճ ծրագրում:

Գեղասահք, աշխարհի թիմային առաջնություն

Կանայք, ազատ ծրագիր

1. Եվգենյա Մեդվեդեւա (Բաբասյան), (Ռուսաստան)՝ 160,46 (աշխարհի ռեկորդ)

2. Մաի Միհարա (Ճապոնիա)՝ 146,17

3. Վակաբա Հիգուտի (Ճապոնիա)՝ 145,30

Թիմային հաշվարկ

1. Ճապոնիա՝ 109

2. Ռուսաստան՝ 105

3. ԱՄՆ՝ 97

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում