11:14  ,  22 ապրիլի, 2017

ԵԱ. Էլինա Դանիելյանը վերջին տուրից առաջ 1 միավոր է հետ առաջատարից

Ռիգայում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանն ունի 7 միավոր եւ բաժանում է 3-14-րդ տեղերը:

Միանձնյա առաջատարը վրացի Նանա Ձագնիձեն է՝ 8 միավոր: 7.5 միավոր ունի ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան:

Ապրիլի 22-ին կայանալիք վերջին տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Հունգարիայի ներկայացուցիչ Տրան Հոն Տանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս