12:35  ,  22 ապրիլի, 2017

Թուրինի «Յուվենտուսն» ունի նոր խաղացող

Արգենտինական «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»: Իտալական ակումբը 19-ամյա ուրուգվայցու տրանսֆերի առաջնահերթային իրավունքն ուներ արգենտինացի Կարլոս Տեւեսի վաճառքի գործարքով: Երկու տարվա ընթացքում Իտալիայի չեմպիոնը արգենտինական ակումբին Բենտանկուրի տրանսֆերի համար կվճարի 9.5 միլիոն եվրո: Հաջող մրցելույթների դեպքում, տրանսֆերի գումարը կարող է աճել: Բենտանկուրի վերավաճառքի դեպքում «Բոկա Խունիորսը» կստանա գումարի 50 տոկոսը:

Ֆուտբոլստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս