21:55  ,  21 ապրիլի, 2017

Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Հոու Յիֆանից

Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ եւ առավելության հասավ 42-րդ քայլում՝ ապահովելով հաղթողի կոչումը:

Արոնյանը երկու ոչ ոքիներից եւ չորս անընդմեջ հաղթանակներից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացոող աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանա նկատմամբ ունենալով 1.5-ական միավորի առավելություն: 

Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կարուանան:

Grenke Chess Classic. 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (2774, Հայաստան) - Հոու Յիֆան (2649, Չինաստան)՝ 1:0

Մատիաս Բլյոբաում (2632, Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (2817, ԱՄՆ)՝ 0.5:0.5

Արկադի Նայդիչ (2702, Ադրբեջան) - Մագնուս Կարլսեն (2838, Նորվեգիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2803, Ֆրանսիա) - Գեորգ Մեյեր (2630, Գերմանիա)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Արոնյան՝ 5, Կարուանա, Կարլսեն՝ 3.5-ական, Նայդիչ, Հոու Յիֆան, Վաշյե-Լագրավ՝ 3-ական, Բլյոբաում, Մեյեր՝ 1.5-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս