15:16  AMT,  21 ապրիլի, 2017

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա Վիգոյի «Սելտայի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում կմրցի իսպանական «Սելտայի» (Վիգո) հետ:

Շվեյցարական Նյոնում ապրիլի 21-ին անցկացված վիճակահանության արդյունքում կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմեցին ֆրանսիական «Լիոնը» եւ Ամստերդամի «Այաքսը»:

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 4-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց: «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Լիոնը» առաջին խաղերը կանցկացնեն հյուրընկալվելիս:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է իսպանական «Սեւիլիան», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:

Մայիսի 24-ին Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում կայանալիք եզրափակիչում դաշտի տեր կհամարվի «Այաքս» - «Լիոն» զույգի հաղթողը:

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...