13:42  ,  21 ապրիլի, 2017

Մոուրինյոն կրկնեց Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մարզչական կարիերայում 10-րդ անգամ նվաճել է եվրագավաթների կիսաեզրափակիչի ուղեգիր:

Այդ ցուցանիշով պորտուգալացին կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի եւ իտալացի հայտնի մասնագետ Ջովանի Տրապատոնիի ռեկորդները, փոխանցում է Goal.com-ը:

Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթելով բելգիական «Անդերլեխտին»՝  «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղերում անպարտելի շարքը հասցրել է 26 հանդիպման (17 հաղթանակ, 9 ոչ ոքի): Նախորդ անգամ մանչեսթերցիները նման շարք ունեցել էին 2011-ին, երբ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ բոլոր մրցաշարերում չէին պարտվել 37 խաղ անընդմեջ: «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղերի ռեկորդային շարք գրանցել է 1998/99 մրցաշրջանում՝ չպարտվելով 45 հանդիպում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում