19:32  ,  21 ապրիլի, 2017

Յուրա Մովսիսյանը՝ Մոսկվայի «Սպարտակի» խորհրդանշական հավաքականում

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է Մոսկվայի «Սպարտակի» խորհրդանշական հավաքականում՝ 2010-2017 թվականներին, ռուսական Sport-express-ի վարկածով։

Հիշեցնենք, որ հայ հարձակվողը «Սպարտակում» հանդես է եկել 2013-2016 թվականներին։ Նա 66 խաղում խփել է 27 գոլ, կատարել է 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում