23:52  ,  20 ապրիլի, 2017

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլն ու առաջին խաղակեսերի արդյունքները (ֆոտո)

Եվրոպայի լիգայում ապրիլի 20-ին անցկացվում են քառորդ եզրափակիչի պատասխան խաղերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել է բելգիական «Անդերլեխտին», եւ առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է: 10-րդ րոպեին դաշտի տերերին առաջ է մղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն «Անդերլեխտի» դարպասը գրավել էր նաեւ Բելգիայում կայացած առաջին խաղում: Ընդմիջում է:

Դա Հենրիխ Մխիթարյանի 5-րդ գոլն էր Եվրոպայի լիգայի այս մրցաշարում, որում նա անցկացնում է 8-րդ խաղը:

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր, առաջին խաղակես

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 1:1)

Հենրիխ Մխիթարյան, 10 – Սոֆիան Հանի, 32

«Գենկ» (Բելգիա) - «Սելտա» (Իսպանիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:3)

«Շալկե» (Գերմանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 0:2)

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 1:2)

Անդերսոն Տալիսկա, 27 – Ալեքսանդր Լակազեթ, 34

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում