17:11  ,  20 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»):

Պաշտպաններ. Ժերար Պիկե («Բարսելոնա»), Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Դանի Ալվես («Յուվենտուս»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»):

Կիսապաշտպաններ. Տոմա Լեմար («Մոնակո»), Կիլիան Մբապե («Մոնակո»), Սաուլ Նյիգես («Աթլետիկո Մադրիդ»):

Հարձակվողներ. Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» եւ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ առաջատար «Մոնակոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում