15:42  ,  20 ապրիլի, 2017

«Ռեալը» պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել Էդեն Ազարի համար

Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին» բանակցում են բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի հարցով: Արքայական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 120 միլիոն եվրո, հաղորդում է Don Balon-ը: Այդ գումարի մեջ կարող է ներառվել «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի գինը: «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է Ազարի հեռանալու դեպքում, ձեռք բերել Մորատային:

Եթե գործարքը տեղի ունենա, Ազարը կդառնա պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը: Այժմ տրանսֆերային ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային՝ 105 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում