12:31  ,  20 ապրիլի, 2017

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը լավ է խաղում միայն Եվրոպայի լիգայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին: Պորտուգալացի մասնագետին հարցրել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի արդյունավետության մասին:

«Լավ է Եվրոպայի լիգայում, միայն Եվրոպայի լիգայում»,- պատասխանել է Մոուրինյոն, փոխանցում է dailystar.co.uk-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 31 հանդիպում եւ դարձել 9 գոլի հեղինակ: «Անդերլեխտի» դեմ առաջին խաղում (1:1) հենց նա էր խփել անգլիական ակումբի միակ գոլը՝ աչքի ընկնելով Եվրոպայի լիգայի չորրորդ արտագնա խաղում անընդմեջ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում