11:58  ,  20 ապրիլի, 2017

NBA. Ուեստբրուկի 51 միավորներն ու օրվա լավագույն դրվագը Ստիվեն Կարիից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 110:81 հաշվով հաղթել է «Պորտլենդին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին, որը հավաքել է 19 միավոր:

Ռասել Ուեստբրուկի 51 միավորները եւ հերթական թրիփլ-դաբլը չեն օգնել «Օկլահոմային», որը 111:115 հաշվով պարտվել է «Հյուսթոնին»: Ջեյմս Հարդենը դաշտի տերերին բերել է 35 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարիի անցումն ու փոխանցումը:

NBA, փլեյ-օֆֆ, երկրորդ խաղեր

«Վաշինգտոն» – «Ատլանտա»՝ 109:101 (23:24, 28:19, 23:35, 35:23)

Շարքի հաշիվը՝ 2:0

«Գոլդեն Սթեյտ» – «Պորտլենդ»՝ 110:81 (33:17, 22:29, 28:12, 27:23)

Շարքի հաշիվը՝ 2:0

«Հյուսթոն» – «Օկլահոմա»՝ 115:111 (26:35, 36:33, 24:21, 29:22)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում