11:30  ,  20 ապրիլի, 2017

Արթուր Աբրահամն անցկացրել է բաց մարզում (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը բաց մարզում է անցկացրել Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:

37-ամյա բռնցքամարտիկը նախապատրաստվում է լեհ 29-ամյա Ռոբին Կրասնիկիի հետ մենամարտին, որը կկայանա ապրիլի 22-ին Էրֆուրտ քաղաքում:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք ռեւանշ մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեի հետ, սակայն արմունկի վնասվածքի պատճառով հրաժարվել էր այդ մենամարտից: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում