23:45  ,  19 ապրիլի, 2017

Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի չորրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանն է, որն այս տուրում սեւերով պարտության էր մատնել գերմանացի Մատիաս Բլյոբաումին եւ վաստակել 3 միավոր: Մոտակա հետապնդողները հետ են կեսական միավոր:

Ապրիլի 20-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ:

Grenke Chess Classic. Չորրորդ տուր

Մատիաս Բլյոբաում (2632, Գերմանիա) - Լեւոն Արոնյան (2774, Հայաստան)՝ 0:1

Մագնուս Կարլսեն (2838, Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (2817, ԱՄՆ)՝ 0.5:0.5

Արկադի Նայդիչ (2702, Ադրբեջան) - Գեորգ Մեյեր (2630, Գերմանիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2803, Ֆրանսիա) - Հոու Յիֆան (2649, Չինաստան)՝ 1:0

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Արոնյան՝ 3, Նայդիչ, Հոու Յիֆան, Կարուանա՝ 2.5-ական, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 2-ական, Մեյեր՝ 1, Բլյոբաում՝ 0.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս