23:36  ,  19 ապրիլի, 2017

«Բարսելոնա» - «Յուվենտուս», «Մոնակո» - «Բորուսիա». Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներն են անցկացնում «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» եւ «Մոնակոն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Ավարտվել են առաջին խաղակեսերը:

Բարսելոնայում դարպասի գրավում չի գրանցվել:

«Մոնակոն» Կիլիան Մբապեի եւ Ռադամել Ֆալկաոյի գոլերի շնորհիվ հաղթում է 2:0 հաշվով:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում, առաջին խաղակես

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 0:3)

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 3:2)

Կիլիան Մբապե, 3, Ռադամել Ֆալկաո, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում