16:08  ,  19 ապրիլի, 2017

Մոնտե Կարլո. Կարեն Խաչանովը պարտվեց եւ չի հանդիպի Ջոկովիչին

Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի «Մանթերս-1000» մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային եւ լքել պայքարը: 1 ժամ 28 րոպե տեւած մրցախաղում գրանցվել է 6:4, 6:4 հաշիվը:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Կարեն Խաչանովը 6:2, 6:4 հաշվով առավելության էր հասել ֆրանսիացի Նիկոլյա Մայուի նկատմամբ: Կարենյո-Բուստային հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում