17:41  ,  19 ապրիլի, 2017

Արսեն Գրիգորյանը` միջազգային մրցաշարի հաղթող

Թաեքվոնդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականը ապրիլի 16-17-ը Իրանի Սարի քաղաքում մասնակցել է G-1 կարգի միջազգային «Ֆաջր Քապ» հեղինակավոր մրցաշարին:

87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը (անձնական մարզիչ Արման Երեմյան) նվաճել է ոսկե մեդալ, իսկ 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ Արսեն Ավետիսյան) արժանացել է բրոնզե մեդալի, հայտնում են Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայից:
Մրցաշարին մասնակցել են19 երկրների 26 թիմեր: Թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է չորրորդ տեղը, իսկ երկրների հաշվարկով՝ երրորդ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում