16:35  ,  19 ապրիլի, 2017

«Ռեալը» սահմանել է Չեմպիոնների լիգայի ռեկորդ

Մադրիդի «Ռեալը» սահմանել է ռեկորդ՝ 7-րդ տարին անընդմեջ դուրս գալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում է «Բարսելոնային», որը 2008-2013-ը 6 անգամ անընդմեջ նվաճել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր, գրում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մյունխենում անցկացված քառորդ եզրափակիչի առաջին խաղում Արքայական ակումբը 2:1 հաշվով հաղթել էր «Բավարիայի», իսկ Մադրիդում առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 4:2: «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2 խաղերում խփեց 5 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում