09:10  ,  20 ապրիլի, 2017

Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս

Եվրոպայի լիգայում ապրիլի 20-ին կանցկացվեն քառորդ եզրափակիչի պատասխան խաղերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի բելգիական «Անդերլեխտին», որի հետ առաջին հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով:

Օրվա բոլոր՝ 4 խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:05-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է իսպանական «Սեւիլիան», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 23:05 (Երեւանի ժամանակով) (առաջին խաղ՝ 1:1)

«Գենկ» (Բելգիա) - «Սելտա» (Իսպանիա)՝ 23:05 (առաջին խաղ՝ 2:3)

«Շալկե» (Գերմանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 23:05 (առաջին խաղ՝ 0:2)

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 23:05 (առաջին խաղ՝ 1:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում