23:40  ,  18 ապրիլի, 2017

Սերխիո Ռամոսը՝ Չեմպիոնների լիգայում 100 հանդիպում անցկացրած 30-րդ ֆուտբոլիստ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դարձավ 30-րդ ֆուտբոլիստը, որը 100 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում:

Իսպանացի պաշտպանը Արքայական ակումբի մեկնարկային կազմում է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում: 

Առաջին խաղակեսում հաշիվը չի բացվել: Մյունխենում «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում