22:28  ,  18 ապրիլի, 2017

ՊՍԺ-ն հաղթեց, Կավանին սահմանեց արդյունավետության անձնական ռեկորդ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մեցին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով: ՊՍԺ-ի 29-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին խփեց իր 30-րդ գոլը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում՝ սահմանելով արդյունավետության անձնական ռեկորդ: Կավանիի նախորդ ռեկորդը 29 գոլն էր 2012-2013 թվականների Իտալիայի առաջնությունում «Նապոլիի» կազմում:

Ֆրանսիայի առաջնության 33 խաղից հետո ՊՍԺ-ն 77 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը «Մոնակոն» է, որը նույնպես ունի 77 միավոր, սակայն անցկացրել է 32 հանդիպում:

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մեց» - ՊՍԺ՝ 2:3

Յան Ժուֆր, 78, Շեյկ Դիաբատե, 88 – Էդինսոն Կավանի, 33, Բլեզ Մատյուիդի, 36, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով