20:45  ,  18 ապրիլի, 2017

Միշա Ալոյանը նորամուտը կնշի պրոֆեսիոնալ ռինգում

2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Միշա Ալոյանը առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի մայիսի 11-ին Կեմերովոյում: Նույն միջոցառման ժամանակ բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականը կանցկացնի քառորդ եզրափակիչի մրցամարտը WSB-ում, հաղորդում է rsport-ը:

Հիշեցնենք, որ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում Միշա Ալոյանը հռչակվեց փոխչեմպիոն 52 կգ քային կարգում, սակայն 2016թ. դեկտեմբերի Մարզական վճռաբեկ դատարանը որոշում ընդունեց զրկել ռուսաստանցի բռնցքամարտիկին մեդալից արգելված դեղամիջոց օգտագործելու պատճառով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում