13:31  ,  18 ապրիլի, 2017

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն՝ առաջատարների թվում

Ռիգայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթանակներ են տարել, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 5.5 միավորով բաժանում է 1-4-րդ տեղերը: Լիլիթ Մկրտչյանը հավաքել է 4 միավոր, իսկ Մարիա Գեւորգյանն ու Լիլիթ Գալոյանը` 3.5-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում