11:59  ,  18 ապրիլի, 2017

NBA. Փլեյ-օֆֆում չեմպիոնի երկրորդ հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում գործող չեմպիոն «Քլիվլենդը» 117:111 հաշվով հաղթել է «Ինդիանային»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» խաղացող Կայրի Իրվինգը, որը վաստակել է 37 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Սան Անտոնիոյի» խաղացող Կավայ Լենարդի դանքը:

NBA, 1/8 եզրափակիչ, երկրորդ խաղեր

«Քլիվլենդ» – «Ինդիանա»՝ 117:111 (32:29, 31:29, 33:20, 21:33)

Շարքի հաշիվը՝ 2:0

«Սան Անտոնիո» – «Մեմֆիս»՝ 96:82 (29:16, 27:21, 19:28, 21:17)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում