09:33  ,  18 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ապրիլի 18-ին կանցկացվեն քառորդ եզրափակիչի 2 պատասխան խաղեր:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիային», որին Գերմանիայում հաղթել է 2:1 հաշվով: Օրվա մյուս խաղում Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին», որին Իսպանիայում պարտվել է նվազագույն հաշվով:

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 2:1)

«Լեսթեր» (Անգլիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 0:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում