11:16  ,  15 ապրիլի, 2017

ԵԱ. Էլինա Դանիելյանը կեսական միավոր է հետ առաջատարներից

Ռիգայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը չորս տուրից հետո առաջատարներին զիջում է կեսական միավոր: Հայ գրոսմայստերը վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 7-29-րդ տեղերը: 6 առաջատարներն ունեն 3.5-ական միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիա Գեւորգյանն ունի 2.5, Լիլիթ Մկրտչյանը՝ 2, Լիլիթ Գալոյանը՝ 1.5 միավոր:

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում