17:05  ,  14 ապրիլի, 2017

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա երրորդ լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվեց Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի երրորդ լավագույն ֆուտբոլիստ։

Հայաստանի հավաքականի ավագը ստացավ ձայների 25 տոկոսը եւ զիջեց շաբաթվա լավագույն խաղացող ճանաչված Ռայան Բաբելին («Բեշիկթաշ», 34 տոկոս ձայն) ու Դեւի Կլասենին («Այաքս», 30 տոկոս ձայն)։ Չորրորդ տեղում հայտնվեց Վիգոյի «Սելտայի» իսպանացի հարձակվող Յագո Ասպասը, որը հավաքեց 10 տոկոս ձայն։

Հիշեցնենք, որ բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում (1:1) Հենրիխ Մխիթարյանը 37-րդ րոպեին խփել էր անգլիական ակումբի միակ գոլը: Նա մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում  ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 60 տոկոսը: Հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո 28-ամյա Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով