15:02  ,  14 ապրիլի, 2017

Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Ռուդ վան Նիստելրոյի ցուցանիշը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում գրավելով բելգիական «Անդերլեխտի» դարպասը, այդ մրցաշարում գոլ է խփել 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի ավագը գոլ էր խփել նաեւ ռուսական «Ռոստովի» (1:1), ֆրանսիական «Սենտ Էթյենի»» (1:0) եւ ուկրաինական «Զարյայի» (2:0) դեմ արտագնա խաղերում:

Հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո 28-ամյա Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: Նիստելրոյն այդ ցուցանիշը գրանցել էր 2002-2003-ը, գրում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Բրյուսելում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը 37-րդ րոպեին բացել էր հաշիվը: Նա մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ եւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 60 տոկոսը: ՈւԵՖԱ-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է նաեւ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս