14:41  ,  14 ապրիլի, 2017

Եվրոպայի լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականը: Բելգիական «Անդերլեխտի» դեմ խաղում գոլ խփած եւ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում ընդգրկված Հենրիխ Մխիթարյանը բացակայում է:

Դարպասապահ. Ռալֆ Ֆերման («Շալկե»):

Պաշտպաններ. Ժերեմի Մորել («Լիոն»), Մարսելո («Բեշիկթաշ»), Սերին Մբոջի («Անդերլեխտ»):

Կիսապաշտպաններ. Դոնի վան դե Բիկ («Այաքս»), Կորենտին Տոլիսո («Լիոն»), Լեանդեր Դենդոնքեր («Անդերլեխտ»), Ամին Յունես («Այաքս»):

Հարձակվողներ. Դեւի Կլասենը («Այաքս»), Ջոն Գուդետի («Սելտա»),  Յագո Ասպաս («Սելտա»):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Անդերլեխտի» միջեւ Բրյուսելում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 37-րդ րոպեին բացել էր հաշիվը: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում նա ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 60 տոկոսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում